Գրավոր աշխատանք

1.Համեմատել ծածկասերմ և մերկասերմ բույսերը

Մերկասերմեր են կոչվում այն բույսերը, որոնց սերմը պատված չէ պտղապատյանով: Մերկասերմերը պատկանում են բարձրակարգ բույսերի դասին: Նրանք բազմանում են սերմերով որոնք առաջանում են կոնի մեջ: Ծածկասերմերը նույնպես բազմանում են սերմերով, բայց ծածկասերմերի սերմը պատված է պտղապատյանով: Ծածկասերմերի մոտ պատահում է, որ ունենում են մի առէջ կամ մի վարսանդ, իսկ մերկասերմերը կարող են ունենալ ավելին:

2. Նշել բույսի վեգետատիվ, գեներատիվ օրգանները:

Ծածկասերմ բույսերի արմատը և ընձյուղը կոչվում են վեգետատիվ օրգաններ: Դրանք ծառայում են զարգացման, սնուցման, աճման և շնչառության համար:Գեներատիվ օրգան հանդիսանում է ծաղիկը:  Ցողունի վրա բազմանում են բողբոջներ, որոնք լինում են վեգետատիվ(տերևներ առաջացնող) և գեներատիվ  (ծաղիկներ առաջացնող):

3. Տերևների ջղավորության և դասավորության տեսակները:

Առանձնացնում են տերևների ջղաորության մի քանի տեսակներ՝ աղեղնաջիղ, զուգահեռաջիղ, ցանցաջիղ, մատնաջիղ: Տերևների դասվորությունը՝ օղակաձև, հակադիր և հերթադիր:

4. Կրկնակի բեղմնավորում

Առէջի փոշեհատիկը ընկնում է վարսանդի վրա: Մեկ փոշեհատիկի մեջ կա  հատ բջիջ՝  2 սեռական և 1 վեգետատիվ: Փոշեհատիկը գնում է դեպի սերմնարան: Սերմնարանում մի սեռական բջիջը բեղմնավորվում է ձվաբջջի հետ, մյուսը կենտրոնական բջջի: Մեկից առաջանում է սաղմը, մյուսից էլ էդոսպերմը: