Ջեյմս Քրյուս-Թիմ Թալեր, կամ վաճառված ծիծաղ

Այս վիպակը մի տղաի՝ Թիմ Թալերի մասին էր, ով վաճառում է իր ծիծաղը մի մարդու՝ պայմանով, որ տղան պետք է հաղթի բոլոր գրազները, իսկ եթե տանուլ տա ապա Թիմի ծիծաղը պետք է վերադառնա: Տղաին սկզբում դուր է գալիս այդ պայմանը և նա համաձայնվում է, ամեն կիրակի տղան ձիարշավարանում մեծ գումարներ է հաղթում և դառնում է հարուստ: Սակայն նրա խորթ մայրն ու եղբայրը սկսում են նրան այսպես ասած օգտագործել, Թիմին դա դուր չի գալիս և նա փախնում է տանից: Այսպես տղան անցնում է մեծ արկածների և փորձությունների միջով, ու հասկանում է, որ ծիծաղը- դա հոգու ազատություն է: Թիմը ձգտում է վերադարձնել իր ծիծաղը և ի վերջօ, իր ընկերների շնորհիվ վերադարձնում է:

Այս վիպակը ինձ շա՜տ դուր եկավ, այն սովորեցնում է լինել նպատակասլաց, և բացի այդ, ասում է, որ կան բաներ, որ անգին են ու ծիծաղը դրանցից է: Ես խորհուրդ կտամ կարդալ այս վիպակը, չնայած նրան, որ եղել են մասեր, պահեր, որ ինձ դուր չեն եկել: բայց ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ: