Դեկտեմբերի 4-8

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Բյուզանդիայի վերելքը Հայկական/Մակեդոնական/ հարստության օրոք և Կարոլինգների կայսրությունը /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 19-28/

  2. Համեմատե՛ք Հուստինիանոս 1-ին և Վասիլ/Բարսեղ/ 1-ին կայսրերին՝ վեր հանելով նրանց նմանություններն ու տարբերությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Բնութագրե՛ք Կարլոս Մեծին: Հայոց արքաներից ու՞մ եք նմանեցնում նրան: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Կառլոս Մեծը ոչ միայն զորավար էր, նաև փայլուն վարչարար, որը արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները։ Նա անց է կացրել բազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությանը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը։