Շարլ Ազնավուր

«Շառլ Ազնավուր» կայքէջի ծանոթացում

Շարլ Ազնավուր կայքէջից ես ընթերցեցի «Շառլ Ազնավուր» նյութը։ Այն հիմնականում Ազնավուրի մտքերի ու իր քրոջ՝ Աիդայի հարաբերությունների մասին էր։ Կարդալով այս ամենը ես հասկացա, որ Ազնավորը իրական հայի բնավորություն է ունեցել՝ հպարտ, հայրենասեր ու ընտանիքի մարդ։

Շատ եմ կարդացել Ազնավուրի կենսագրության ու նրա գործունեության մասին։ Անկեղծ ասած ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ բացահայտում ինձ համար ու մեկ է չեմ հոգոնում նրա կյանքը ուսումնասիրելուց։ Նրա երգերից ամեն մեկում ինձ հարազատ ինչ-որ բան եմ գտնում թեև նրա շատ երգերը ֆրանսերեն են ու ես չեմ հասկանում դրանք։ Ազնավուրը ինձ համար միշտ եղել է տաղանդավոր հայի հրաշալի օրինակ։