Հավաքից հավաք. պատում-հաշվետվություն

Այս ուսումնական տարի ես կատարել եմ գրականություն և հայոց լեզու առարկաներից հանձնարարված բոլոր առաջադրանքները, մասնակցել եմ շատ նախագծերի, ինքնակրթվել եմ։

«Սասնա ծռեր»

Հնարավորություն ունեցա դարնալ «Լապտերիկ» ամսագրի մասնակիցներից, հրապարակել այնտեղ շատ նյութեր։ Իմ կատարած աշխատանքներից մի քանիսը, որոնք հրապարակել եմ նաև Լապտերիկ ամսագրում՝

Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ․․․,  Համբերության հանդես․․․,  «Մարդու ոչնչացումը» վերլուծությունՄի քանի հետաքրքիր փաստ սուրճի մասին , 451 աստիճան ըստ Ֆարենհայթի  , Թարգմանություն․ «Երջանիկ մայրը»

Եվ այսպես շարունակ․․․ Բացի «Լապտերիկ» ամսագրից ես նաև հրապարակել եմ շատ այլ նախագծեր իմ բլոգում․

Եղիշե Չարենց․ բանաստեղծություններ,   Վահան Տերյան․ կենսագրություն, Չգիտեմ այս տխուր աշխարհում․․․

Թե ինչպես եմ ես ինքնակրթվում, կարող եք դիտել այս տեսանյությում․

Ես ինքնակթրվում եմ

«Սասնա ծռեր». միասնական ընթերցումներ

 

Հարցեր և առաջադրանքներ

  • 2012 թ.-ին «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, իսկ ավելի վաղ՝ 1964 թ-ին, աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվեց լավագույնը: Փորձիր պարզել՝ ինչո՞ւ:

ՅՈւՆԵՍԿՕ — ի  հիմնական նպատակն է եղել խաղաղության և անվտանգության ամրապնդումը, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով: Սասնա ծռեր էպոսը ավելի շատ հայրենասիրության, ընտանիքի սիրո ու հարգանքի մասին է։

  • Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:  Էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսի թեմաներով:

«Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային-երաժշտական վիպերգ է: Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ,  որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար:

  • Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:

«Սասունցի Դավիթ» էպոսի ամենատարբեր հատվածներում առկա է սասունցիների քրիստոնեական բարեպաշտությունը: Հին սաղմոսներ ասելով պատմիչն ի նկատի ունի Հին կտակարանում զետեղված Դավիթ մարգարեի սաղմոսները, որոնք համահունչ են «Սասունցի Դավիթ» էպոսի ոգուն: Ահա մի հատված Դավիթ մարգարեի սաղմոսներից.

Ահա Աստված ինձ օգնական է:
Տերը իմ հոգուս պաշտպանների հետ է:
Չարությունը թշնամիներիս վրա պիտի թափի:
Քո ճշմարտությամբ ոչնչացրու նրանց:
Ես իմ կամքով քեզ զոհ պիտի մատուցեմ,
Ո՛վ Տեր, քո անունդ պիտի գովեմ, որովհետև բարի է:
Որովհետև ամեն նեղությունից ինձ փրկեց
Ու իմ աչքը թշնամիների կորուստը տեսավ

«Սասունցի Դավիթ» էպոսում բազմաթիվ են սասունցիների պատիվ տալու, հյուրընկալ լինելու, իրենց ունեցածը ուրիշների հետ անշահախնդիր կիսելու դրվագները:

  • Փորձիր պարզել՝ «Մարութա» անվան ստուգաբանությունը: Տեղեկություններ հավաքիր նաև Մարութա Բարձր Աստվածածնի և Ծովասարի մասին:

Մարութա սար — գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ» և այն Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել:

«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը:

Ծովասար լեռը  համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Ձգվում է հարավից հյուսիս ուղղությամբ` կազմելով Խարզանի լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը:

  • Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին, իսկ օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:

5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսի, Փավսոս Բուզանդի, Մովսես Խորենացու և հետագա դարերի հեղինակներ՝ Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի պատմագրական երկերի մեջ պահպանվել են «Պարսից պատերազմի» առանձին հատվածներ։

  • Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:

Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով:

  • Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:

«Սասնա ծռերն» ունեցել է բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» անավարտ պոեմն է: «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ:

Հատված Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմից․

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  • Ովքե՞ր են գրի առել պատումը,  ովքե՞ր են եղել ասացողները:  Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին: Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:

Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թ-ին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թ-ին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի):

  • Փորձիր պարզել՝ աշխարհում էլ ի՞նչ «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ կան:

Մհերի դուռ-ը գտնվում է Վանա լճի լեռներում, սակայն Հայաստանում կան այլ ժայռ-քարանձավներ, որոնք նույնպես անվանում են «Մհերի-դուռ»։ Դրանցից մեկը գտնվում է Վայոց Ձորի Ելփին գյուղում։

Фото © Sputnik / Janna Poghosyan ǁ armeniasputnik.am

Մայիսյան 15-րդ հավաք․․․ Փաթեթ Քիմիայից

Մարտ-ապրիլ ամիսներին ես ակտիվ մասնակցել եմ քիմիա առարկայի բոլոր նախագծերին, կատարել մեզ հանձնարարված բոլոր առաջադրանքները․․․

Ահա դրանց հղումները՝

«Ինքնաստուգման» թեստային առաջադրանքներ «Ոչ մետաղներ»

«Ազոտ, Ֆոսֆոր»

«Հալոգեննեեր»