Նախագծային շաբաթ 08.11

Այս տեսանյութում փորձառու խաղողագործ՝ Էդիկ Հարությունյանը պատմում էր իր այգու, և խաղողի մշակման մասին: Նա սկզբում չէր զբաղվում խաղողագործությամբ սակայն երբ նրանց սեփականաշնորհման հողեր տվեցին նա սկսեց զբաղվել խաղողագործությամբ և դարձավ խաղողագործ: Նրա հայրը նույնպես եղել է խաղողագործ ու մանկուց հետևելով հորը նա 12 տարի առաջ ստեղծել է իր խաղողի այգին: Նա ասում էր որ խաղողի մոտ վարդեր է տնկել որպեսզի երբ խաղողը հիվանդությամբ վարակվի վարդերի տերևների օգնությամբ նա նկատի դա: Սիմոն Ասատրյանը պատմեց Խաղողի հիվանդությունների և նրանց պատճառների մասին: Թվարկվեց նաև մի քանի պատրաստումներ Խաղողի այգին առողջ պահելո համար: Մասնագետները նշում էին որ խաղողի հիվանդությունների դեմ պայքարի հարցում հապաղել չի կարելի: