Ամառ… Ժամանակահատված, երբ մարդիկ թողնում են իրենց աշխատանքը, ուսումը ու գնում են վայելելու կյանքը: Մեկի համար երկա՜ր, լի տարբեր ճամփորդություններով 3 ամիս: Մյուսի համար` կարճ ու ձանձրալի դասամիջոց: Ես իհարկե պատկանում եմ առաջին խմբին: Այս ամառը մուտք գործեց իմ կյանքի լավագույն ամառների ցուցակ: Նոր վայրեր, ընկերներ ու հաջողություններ: Ամառվա իմ ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի սահմանները լքելն էր: Թողնել Հայաստանը 1 շաբաթ ու ճամփորդել… Այս ամառը դարձավ իմ ձեռքբերումների նոր ուղին: Ես կարդացի նորանոր գրքեր, դիտեցի ֆիլմեր, որոնք ինձ ստիպեցին ունենալ ավելի ազատ մտածելակերպ. Ապրել ավելի ռեալ կյանքով ու նայել կյանքին ավելի թեթև:

Оставьте комментарий