Գրականություն. Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Հարցեր և առաջադրանքներ

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմը իմ մեջ ասոցացվում է արյան հետ։ Պատերազմը իմ կարծիքով առաջանում է անհամաձայնությունից։ Խաղաղությունը դա շրջապատի հանգստությունն է։

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը — լեզու է, որով խոսում են բոլորը։ Սերը — երբ դու սիրում ես մարդուն՝ իր թերություններով հանդերձ։ Երբ նրա ձայնը լսելիս հայտնվում ես երկնքում ու սկսում ես ժպտալ անկախ ամեն ինչից։ Երբ աչքերդ փայլում են նրան տեսնելիս, կամ անունը լսելիս։ Երբ դու նրա աչքերի մեջ ավելի շատ բան ես տեսնում, քան քո շրջապատում․․․ Սերը — ուրիշի մեջ քո երջանկությունը տեսնելն է։ Սերը — խենթություն է, որի մեջ կան հազարավոր զգացումներ։ Այն ծիածան է, անձրևից հետո․․․ Սերը — զգացմունքների օվկիանոս է․․․

  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Երբ երկրների միջև անհամաձայնություն է տեղի ունենում և սկսվում է պատերազմ, ամեն մարդ սկսում է դիտարկել երևույթը իր տեսանկյունից ու բոլորը սկսում են մեղադրել դիմացինին՝ ատելով նրան։

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Չնայած, որ Հերմանը գերմանացի էր, նա ոչ մի կապ չուներ պատերազմի միջև ու չէր մեղադրում ոչ ոքի։ Նա հասարակ տղա էր, ով ոչ թե գնահատում էր մարդկանց պատերազմական իրավիճակով, այլ մարդկանց արարքներով։ Գրիգորն էլ էր այդպիսին։

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Իմ կարծիքով Գրիգորը զգաց ատելություն դեպի այն տղաները ովքեր ծեծեցին Հերմանին։ Նա հասկացավ, որ այդ արարքով նրանք ոչ մի բանով այլևս չեն տարբերվում Գերմանացիներից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s